| |
O Período Fetal (8 semanas até o Nascimento)
Capítulo 37 9 Semanas: Engole, Suspira e se Estica
|
| |
| Պտղային շրջանը շարունակվում է
ընդհուպ մինչև ծննդաբերություն:
|
| 9 շաբաթին մոտ պտուղը
սկսում է ծծել բութ մատը
և կարող է կուլ տալ
ամնիոտիկ հեղուկը:
|
| Պտուղը կարող է նաև
առարկա բռնել,
գլուխը ետ ու առաջ շարժել,
բացել ու փակել ծնոտը, շարժել
լեզուն, հոգոց հանել և ձգվել:
Նյարդյին ընկալիչները դեմքի վրա,
ձեռքերի ափերում,
և ոտնաթաթերում
զգում են թեթևակի հպումը:
«Ի պատասխան ոնտաթաթին
հպելուն»,
պտուղը կթեքի ազդրը ու ծունկը
և կարող է ծալի ոտքի մատները:
|
| Կոպերը այժմ ամբողջովին փակ են:
|
| Կոկորդում ձայնալարերի
առաջացումը
ազդանշում է նրանց արագ
զարգացումը:
|
| Իգական պտուղներում
ճանաչելի է դառնում արգանդը,
և դեռահաս վերարտադրողական
բջիջները, որոնք կոչվում են օոգոնիա,
բազմանում են ձվարաններում:
Արտաքին սեռական օրգանները
սկսում են տարբերակվել
և' արական, և' իգական պտղերում:
|
Capítulo 38 10 Semanas: Revira os olhos e Boceja, Unhas e Impressões Digitais
|
| |
| 9 և 10 շաբաթների միջև ընկած
ժամանակահատվածում արագ աճը
ավելացնում է մարմնի կշիռը
ավելի քան 75%-ով:
|
| 10 շաբաթին մոտ
վերին կոպի գրգռումը
բերում է աչքի`
դեպի ներքև շարժմանը:
Պտուղը հորանջում է և հաճախ
բացում ու փակում է բերանը:
|
| Պտուղների մեծ մասը ծծում է
աջ բութը:
Աղիքների մասը, որը գտնվում է
պորտալարում,
վերադառնում է որովայնային խոռոչ:
|
| Ոսկրացումը տեղի է ունենում
համարյա բոլոր ոսկրերում:
|
| Սկսում են զարգանալ ձեռքի և ոտքի
մատների եղունգները:
|
| Եզակի մատնադրոշմները հայտվում են
բեզմնավորումից 10 շաբաթ անց:
Այդ պատկերները կարող են
օգտագործվել կյանքում ինքնության
հաստատման համար:
|
Capítulo 39 11 Semanas: Absorve Glicose e Água
|
| |
| 11 շաբաթին մոտ
քիթը և շուրթերը
լիովին կազմավորվում են:
Ինչպես բոլոր մյուս
մարմնի մասերի դեպքում,
նրանց տեսքը կփոփոխվի
մարդու կյանքի ամեն շրջանում:
|
| Աղիքները սկսում են
ներծծել գլյուկոզա և ջուր,
որոնք կլանվում են պտղի կողմից:
|
| Չնայած, որ սեռը որոշվում է
բեղմնավորման ժամանակ,
արտաքին սեռական օրգանները
տարբերակվուն են այժմ,
թե արականի, թե իգականի դեպքում:
|