| |
Capítulo 40 3 a 4 Meses (12 a 16 Semanas): Papilas Gustativas, Movimento de Mandíbula, Reflexo de Sucção, Percepção dos Primeiros Movimentos do Feto
|
| |
| 11 և 12 շաբաթների միջև,
պտղի կշիռը ավելանում է
մոտ 60%-ով:
12 շաբաթը ավարտում է
հղիության առաջին երրորդ մասը
կամ եռամսյակը:
|
| Բերանի ներսում այժմ կան
պարզ երևացող համի ընկալիչներ:
|
| Ծնվելու պահին մոտ,
համի ընկալիչները կմնան
միայն լեզվի վրա
և բերանի վերնամասում:
|
| Աղիքների շարժումը սկսվում է
12 շաբաթից
և շարունակվում մոտ 6 ամիս:
Պտղի և նորածնի հաստ աղիքից
առաջին արտադրված նյութը
կոչվում է մեկոնիում:
Այն բաղկացած է
մարսողական ֆերմենտներից,
պրոտեինից և մահացած բջիջներից,
որոնք դուրս են գալիս
մարսողական ուղղով:
|
| 12 շաբաթին մոտ
վերին վերջույթների երկարությունը
համարյա ընդունում է իր վերջնական
չափերը մարմնի համաչափությամբ:
Ստորին վերջույթները
ավելի երկար ժամանակ են պահանջում
իրենց վերջնական համաչափության
ձևավորման համար:
|
| Բացառությամբ մեջքի և
գլխի վերնամասի,
պտղի ողջ մարմինը այժմ
արձագանքում է թեթև հպմանը:
|
| Սեռից կախված զարգացման
տարբերությունները
նոր են ի հայտ գալիս:
Օրինակ` իգական պտուղը
շարժում է ծնոտը
ավելի հաճախ, քան արականը:
|
| Ի տարբերություն ետ քաշման
պատասխանին ավելի վաղ շրջանում,
այժմ բերանի շրջանին դիպչելիս`
նկատվում է բերանի բացում
և շարժում դեպի դիպչողը:
Այս պատասխանը կոչվում է
«արմատային ռեֆլեքս»
և այն պահպանվում է
ծնվելուց հետո`
օգնելով նորածնին գտնել
իր մոր ծծակը
կուրծք ուտելիս:
|
| Դեմքը շարունակում է հասունանալ,
այտերը լցվում են ճարպով,
սկսում են զարգանալ ատամները:
|
| 15 շաբաթին մոտ առաջանում են
արյունը կազմող ցողունային բջիջները
և բազմանում ոսկրածուծի մեջ:
Այստեղ է ընդհանալու արյան բջիջների
կազմավորման հիմնական ընթացքը:
|
| Չնայած սաղմը սկսում է
շարժվել 6 շաբաթից,
հղի կինը զգում է պտղի շարժումը
14 և 18 շաբաթվա միջև:
Ավանդորեն, այս իրադարձությունը
կոչվում է երեխայի խաղ:
|