| |
Capítulo 43 5 a 6 Meses (20 a 24 Semanas): Responde ao Som; Cabelo e Pele; Idade de Viabilidade
|
| |
| 24 շաբաթին մոտ
կոպերը նորից բացվում են,
և պտուղը ցուցադրում է
թարթում-վախ պատասխանը:
Հանկարծակի բարձր ձայներին
այս ռեակցիան
իգական պտղի մոտ սովորաբար
ավելի շուտ է զարգանում:
|
| Որոշ գիտնականների կարծիքով
բարձր ձայնի ազդեցությունը
կարող է բացասական անդրադարնալ
պտղի առողջության վրա:
Անմիջական հետևանքները
ներառնում են սրտի աշխատանքի
երկարատև արագացումը,
չափազանց շատ կուլ տալը
և վարքի հանկարծակի փոփոխությունը:
Հնարավոր երկարաժամկետ հետևանք
կարող է լինել լսողության կորուստը:
|
| Պտղի շնչառության արագությունը
կարող է աճել`
հասնելով 44 մեկ րոպեում
ներշնչում-արտաշնչում:
|
| Հղիության երրորդ
եռամսյակի ժամանակ
ուղեղի արագ աճը կլանում է
պտղի էներգիայի
ավելի, քան 50%-ը:
Ուղեղի կշիռը ավելանում է,
400-ից 500%-ով:
|
| 26 շաբաթին մոտ
աչքը արտադրում է արցունք:
Արդեն 27 շաբաթից
բբերը արձագանքում են լույսին:
Այս արձագանքը կառավարում է
լույսի քանակը,
որը հասնում է աչքի ցանցաթաղանթին
կյանքի ընթացքում:
|
| Բոլոր բաղադրիչները,
որոնք հարկավոր են
հոտառության համար, գործում են:
Ժամկետից շուտ ծնված
երեխաների ուսումնասիրությունը
ցույց է տալիս հոտեր տարբերակելու
ունակության առկայությունը
հղիությունից արդեն 26 շաբաթ անց:
Ամնիոտիկ հեղուկի մեջ
քաղցր նյութ ավելացնելու դեպքում,
աճում է պտղի կուլ տալու
հաճախականությունը:
Եվ հակառակը` պտղի
կուլ տալը պակասում է
դառը նյութ ավելացնելու դեպքում:
Սա հաճախ զուգորդվում է
դեմքի արտահայտության փոփոխմամբ:
|
| Մի շարք քայլվածք կրկնօրինակող
ոտքի շարժումների միջոցով
պտուղը գլուխկոնծի է տալիս:
|
| Պտղի թորշումությունը պակասում է,
երբ մաշքի տակ
առաջանում է ավելի շատ ճարպ:
Ճարպը ճակատագրական
դեր է խաղում
մարմնի ջերմաստիճանը
պահպանելու համար
և կուտակում է էներգիա
ծննդաբերությունից հետո:
|
Capítulo 44 7 a 8 Meses (28 a 32 Semanas): Discriminação de Sons, Estados Comportamentais
|
| |
| 28 շաբաթին մոտ պտուղը
կարող է տարբերակել
բարձր և ցածր
բարձրության ձայները:
|
| 30 շաբաթին մոտ շնչառությունը
ավելի հաճախակի է դառնում
և պտուղների հիմնական մասի մոտ
արագանում է 30-ից 40%-ով:
|
| Հղիության վերջին
4 ամիսների ընթացքում
պտուղը ցուցադրում է
կոորդինացված ակտիվության փուլեր,
որոնք ընդհատվում են
հանգստի փուլերով:
Այս վարքային շրջանները
արտացոլում են կենտրոնական
նյարդային համակարգի
մշտապես աճող բարդությունը:
|
Capítulo 45 Os Membros e a Pele
|
| |
| Մոտավորապես 32 շաբաթին մոտ
իրական ալվեոլները,
կամ օդի «գրպանիկ» բջիջները,
սկսում են զարգանալ թոքերում:
Նրանք կշարունակեն զարգացումը
ծննունդից դեռ 8 տարի անց:
|
| 35 շաբաթում պտուղը
կարող է ձեռքով ամուր բռնել:
|
| Պտղի արձագանքը
տարբեր նյութերին
ազդում է նրա համի ու հոտի
նախապատվություններին
ծնունդից հետո:
Օրինակ` պտուղները, որոնց
մայրերը օգտագործել են անիսոն,
մի նյութ, որը մատուտակին
իր համն է տալիս,
ցուցադրել են նախապատվություն
անիսոնին ծնվելուց հետո:
Նորածինները, որոնք պտղային
արձագանք
չեն ցուցադրել, չեն հավանել անիսոնը:
|
Capítulo 46 9 Meses até o Nascimento (36 Semanas até o Nascimento)
|
| |
| Պտուղը սկսում է աշխատել`
արձակելով մեծ քանակի
էստրոգեն կոչվող հորմոնը,
և հետևապես, սկսում է իր ձևափոխումը
պտղից նորածնի:
Այդ աշխատանքը զուգորդվում է
արգանդի ուժեղ կծկումներով,
ինչը հանգեցնում է ծննդաբերության:
|
| Բեղմնավորումից մինչը ծնունդ
և հետագայում
մարդու զարգացումը դինամիկ է,
շարունակական և բարդ:
Այս զարմանալի պրոցեսի մասին
նորանոր բացահայտումները
ցույց են տալիս պտղային զարգացման
ճակատագրական ազդեցությունը
հետագա առողջության վրա:
Մարդու վաղ զարգացման մասին մեր
պատկերացումների
խորացման հետ միասին
աճում է մեր առողջության
մակարդակը
|