| |
Desenvolvimento Embrionário: 6 a 8 Semanas
Capítulo 20 6 Semanas: Movimento e Sensação
|
| |
| 6 շաբաթին մոտ ուղեղային
կիսագնդերը աճում են
անհամաչափ, ավելի արագ,
քան ուղեղի այլ հատվածները:
Սաղմը սկսում է անել
ինքնաբերական
և ակամա շարժումներ:
Այսպիսի շարժումները
անհրաժեշտ են
նորմալ նյարդամկանային
զարգացման համար:
|
| Բերանի շրջանին դիպչելը
սաղմին ստիպում է
ակամա ետ քաշել գլուխը:
|
Capítulo 21 A Orelha Externa e a Formação de Célula Sanguínea
|
| |
| Սկսում է ձևավորվել
արտաքին ականջը:
|
| 6 շաբաթին մոտ,
լյարդում սկսում են ձևավորվել
արյան բջիջները,
որտեղ արդեն առկա են
լիմֆոցիտները:
Արյան այս տեսակի
սպիտակ բջիջները
իմուն համակարգի
կենտրոնական մասն են կազմում:
|
Capítulo 22 O Diafragma e os Intestinos
|
| Ստոծանին`
շնչառական հիմնական մկանը,
հիմնականում կազմավորվում է
6 շաբաթին մոտ:
|
| Աղիքների մի մասը այժմ
ժամանակավորապես դուրս է գալիս
պորտալարից:
Այս նորմալ պրոցեսը, որը կոչվում է
ֆիզիոլոգիական ճողվածքի
առաջացում,
տեղ է ազատում որովայնում
զարգացող այլ օրգանների համար:
|
Capítulo 23 Placas da Mão e Ondas Cerebrais
|
| |
| 6 շաբաթում ձերքերի թաթերը
դառնում են մի փոքր ավելի տափակ:
|
| Պրիմիտիվ ուղեղային ալիքները
գրանցվում են արդեն 6 շաբաթ և 2 օրից:
|
Capítulo 24 Formação do Mamilo
|
| |
| Պտուկները առաջանում են
իրանի կողքերին,
իսկ քիչ անց զբաղեցնում
իրենց վերջնական տեղը
կրծքի առաջնամասում:
|
Capítulo 25 Desenvolvimento dos Membros
|
| |
| 6 ու կես շաբաթին մոտ
ակնհայտ են դառնում արմունկները,
մատները սկսում են բաժանվել,
և նկատվում են ձեռքերի շարժումներ:
|
| Ոսկորների ձևավորումը,
որը կոչվում է ոսկրացում,
սկսվում է կլավիկուլայում,
կամ անրակում,
և վերին ու ստորին ծնոտներում:
|
Capítulo 26 7 Semanas: Soluços e Resposta a Susto
|
| |
| 7 շաբաթին մոտ նկատվել է զկրտոց:
Այժմ նկատվում են
ոտքերի շարժումները`
վախին արձագանքելու հետ միասին:
|
Capítulo 27 O Coração Desenvolvido
|
| |
| Հիմնականում ավարտուն
տեսք է ստանում 4-խոռոչանի սիրտը:
Սիրտը այժմ զարկում է միջինը
167 անգամ մեկ րոպեում:
Սրտի էլեկտրական ակտիվությունը,
գրանցված 7 ու կես շաբաթում,
ցույց է տալիս չափահասին
բնորոշ ալիքային պատկեր:
|
Capítulo 28 Ovários e Olhos
|
| |
| Իգական սերի մոտ ձվարանները
երևում են 7 շաբաթին մոտ:
|
| 7 ու կես շաբաթին մոտ
աչքի պիգմենտավորված թաղանթը
պարզ երևում է, և կոպերը
սկսում են արագորեն աճել:
|
Capítulo 29 Dedos das Mãos e dos Pés
|
| |
| Ձեռքի մատները անջատ են,
իսկ ոտքի մատները միացված են
միայն հիմքի մոտ:
|
| Այժմ կարող են
իրար մոտենալ ձեռքերը,
ինչպես նաև ոտքերը:
Առկա են նաև ծնկան հոդերը:
|