| |
Um Embrião de 8 Semanas
Capítulo 30 8 Semanas: Desenvolvimento do Cérebro
|
| |
| 8 շաբաթին մոտ ուղեղը խիստ
բարդանում է
և կազմում է սաղմի
մարմնի կշռի մոտ կեսը:
Աճը շարունակվում է
արտակարգ ձևով:
|
Capítulo 31 Característica de Destro e Canhoto
|
| |
| 8 շաբաթին մոտ սաղմերի 75%-ի մոտ
նկատվում է աջ ձեռքի գերիշխում:
Մնացած մասի մոտ
դա հավասարապես բաժանվում է
ձախ ձեռքի գերիշխման և
առանց նախապատվության միջև:
Սա աջ կամ ձախ ձեռքի վարքագծի
ամենաառաջին վկայությունն է:
|
Capítulo 32 Virar
|
| |
| Մանկաբուժական դասագրքերում
նշվում է, որ «շուռ գալու» ւնակությունը
առաջանում է ծնվելուց
10-ից 20 շաբաթ հետո:
Սակայն այս տպավորիչ
կոորդինացիան
ցուցադրվում է շատ ավելի վաղ`
ցածր ձգողականության միջավայրում`
հեղուկով լի ամնիոտիկ պարկում:
Նորածինները չեն կարողանում
շրջվել միայն այն պատճառով,
որ չունեն բավականաչափ ուժ,
որը անհրաժեշտ է
արգանդից դուրս ավելի մեծ
ձգողականության ուժը
հաղթահարելու համար:
|
| Սաղմը դառնում է ավելի աշխույժ
այս ժամանակահատվածում:
Շարժումները կարող են լինել
դանդաղ կամ արագ,
եզակի կամ կրկնվող,
ինքնաբերական կամ ակամա:
Գլխի պտույտները, վզի ձգումը,
ձեռք-երես շփումը
կատարվում են ավելի հաճախ:
|
| Սաղմին դիպչելը
առաջացնում է շլդեցում,
ծնոտի շարժումներ,
բռնելու ժեստեր
և ոտնամատի ցցում:
|
Capítulo 33 Fusão da Pálpebra
|
| |
| 7 և 8 շաբաթների միջև,
վերին և ստորին կոպերը
արագորեն աճում են աչքի շուրջը
և մասնակիորեն համաձուլվում են:
|
Capítulo 34 Movimento de Respiração e Micção
|
| |
| Չնայած արգանդում օդ չկա`
սաղմը 8 շաբաթին մոտ ցուցադրում է
ընդմիջվող շնչառական շարժումներ:
|
| Այդ ժամանակ արդեն
երիկամները մեզ են արտադրում,
որը արտազատվում է
ամնիոտիկ հեղուկի մեջ:
Արական սաղմերում
զարգացող ամորձիները
սկսում են արտադրել և
արտազատել տեստոստերոն:
|
Capítulo 35 8 a 9 Meses (32 a 36 Semanas): Formação dos Alvéolos, Segurar com Força, Preferências de Gosto
|
| |
| Վերջույթների ոսկորները, հոդերը,
մկանները, նյարդերը
և արյան անոթները
շատ նման են չափահասներին:
8 շաբաթին մոտ էպիդերմիսը,
կամ արտաքին մաշկածածքը,
վերածվում է բազմաշերտ թաղանթի`
կորցնելով իր թափանցիկության
մեծ մասը:
Բերանի շուրջը մազերի առաջացման
հետ մեկտեղ, աճում են հոնքերը:
|
Capítulo 36 Resumo das Primeiras 8 Semanas
|
| |
| 8 շաբաթը հանդիսանում է
սաղմնային շրջանի ավարտը:
Այս ժամանակահատվածում,
մարդու սաղմը
միաբջիջից վերածվում է
մոտ 1 բիլիոն-բջջայինի,
ինչը կազմում է 4000-ից ավելի տարբեր
անատոմիական կառուցվածքներ:
Սաղմը այժմ ունի
չափահասին հատուկ
ավելի քան 90% կառույցներ:
|